Շոու-բիզնեսի փորձագետները պատմել են՝ արդյոք Պուգաչովան կարո՞ղ է ներառված լինել ամանորյա շոուներում

Ամուսնու հետ արտերկիր տեղափոխված Ալլա Պուգաչովան օրերս այցելել է Ռուսաստան եւ մի քանի նոր երգ ձայնագրել։ Խոսակցություններ կան, որ դիվան կարող է մասնակցել նաեւ ամանորյա շոուների նկարահանումներին։ «ФедералПресс»-ը երաժշտական քննադատ Ալեքսանդր Վոլկովից եւ աստղային իրավաբան Անդրեյ Ալեշկինից պարզել է, թե որքանով է հավանական այս տեղեկության ճշմարտացիությունը, եւ արդյոք արժե, որ արտիստը ելույթ ունենա Ռուսաստանում:
«Լրատվամիջոցների որոշ շրջանակներ շարունակում են աջակցել Պուգաչովային։ Դրա պատճառով համացանցում բազմաթիվ կեղծ լուրեր են հայտնվում։ Որեւէ լուրջ լրատվամիջոցում հայտնվելու համար Պրիմադոննան պետք է շատ լուրջ նախապատրաստություն ունենա, ինչպես նաեւ փոխի իր դիրքորոշումը, ինչը բացարձակապես անհավանական է թվում»,-կայքի հետ զրույցում ասել է երաժշտական քննադատը։
Վոլկովը հավելել է, որ Պուգաչովայի մասին բոլոր խոսակցությունները «աղմուկ են», որը պետք է «շտապ հեռացնել պարբերականների առաջին էջերից»։
Եվ մինչ երաժշտագետը կասկածում է, որ երգչուհին կարող է կրկին ելույթ ունենալ ռուս հանդիսատեսի առջեւ, աստղային իրավաբան Ալեշկինը կարծում է, որ արտիստը, պարզապես, պետք է համերգով հանդես գա։
«Պուգաչովային նախանձում են, մինչդեռ այդ քննադատությունները տարածողներին ոչ ոք չի հիշում։ Ովքե՞ր են նրանք։ Պուգաչովան ամեն ինչ ասել է նրանց մասին, ովքեր իսկապես ոչ ոք են, եւ նա դա արել է համարձակ եւ պայծառ, բաց եւ ազնիվ: Ես աջակցում եմ նրան եւ կարծում եմ, որ նա պետք է մենահամերգով հանդես գա Մոսկվայում»,-մեկնաբանել է կայքի զրուցակիցը։