Մրայա Քերին՝ Բարբի տիկնիկի տեսքով

Մրայա Քերին իր երկրպագուների համար ամանորյա նվեր է պատրաստել․ Բարբի տիկնիկ՝ իր կերպարանքով։
Մրայա Քերիի՝ 11,5 դյույմանոց տարբերակը վաճառքի կհանվի ուրբաթ օրը՝ 75 դոլարով: Ամեն բան արված է երգչուհու կերպարին համահունչ՝ ժպիտը, մազերի ալիքները, խոսափողը եւ, նույնիսկ, թիթեռի տեսքով մատանին։

Քերիի տեսքով տիկնիկը ճիշտ ժամանակին է հայտնվել. Mattel-ը վաճառել է ավելի քան մեկ միլիարդ Բարբի տիկնիկ, իսկ երգչուհու «All I Want for Christmas Is You» երգը Spotify-ում գրանցել է միլիարդից ավելի լսում: