Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 20-ից նոյեմբերի 26-ը

ԽՈՅԵՐ
Այսօր համառություն ցուցաբերեք շատ հարցերում, հատկապես սիրային հարաբերություններում։ Դա կօգնի Խոյերին մեծ հաջողությունների հասնել։ Ձեր սիրելին անհամբեր կսպասի ձեր գործողություններին։
ՑԼԵՐ
Ցլերի էմոցիոնալ ֆոնը օրվա ընթացքում շատ լարված կլինի։ Մի շտապեք որեւէ կարւոր որոշում կայացնել, նախ՝ հասկացեք ձեր զգացմունքները, ինչպես նաեւ իրավիճակը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Վաղը Երկվորյակների սիրելին պատրաստ է շքեղ ժեստերի, ուստի սպասեք անակնկալի։ Հնարավոր է, որ նա անի մի բան, որը ձեզ հնարավորություն կտա հպարտանալ նրանով կամ հակառակը՝ տհաճ զգացողություն ապրել։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Խեցգետինները պետք է զգայունություն ցուցաբերեն իրենց երկրորդ կեսի նկատմամբ։ Միգուցե նա օգնության, խորհրդի կամ բարոյական աջակցության կարիք ունի։ Լավ կլինի, որ այսօր ձեր ընտրյալից ակնկալիքներ չունենաք (մանավանդ, որ կարող են չլինել), այլ ուղղակիորեն զգաք նրա տրամադրությունը եւ օգնություն առաջարկեք։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծները կկարողանան հակառակ սեռի ուշադրությունը գրավել գունավոր հագուստով, կոսմետիկ միջոցներով, ժպիտով։ Վաղը դուք հարյուր տոկոսով վստահ կլինեք ձեր գրավչության վրա, հետեւաբար անդիմադրելի կլինեք։
ԿՈՒՅՍԵՐ
Նույնիսկ եթե դուք սովոր եք, որ սիրո հարցում միշտ առաջին քայլն անում է ձեր կողակիցը, այսօր դուք պետք է նախաձեռնությունը վերցնեք ձեր ձեռքը։ Իրավիճակը Կույսերի մոտ այնպես կզարգանա, որ կա՛մ դուք ոչինչ չեք ունենա (ավելի ճիշտ՝ ոչ ոք), կա՛մ համառություն եւ ձեզ համար անսովոր ակտիվություն կցուցաբերեք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր Կշեռքները կարող են ընտրության առաջ կանգնել։ Ըստ ամենայնի, կյանքում կան մի քանի մարդիկ, ովքեր անտարբեր չեն ձեր նկատմամբ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Զարմանալի օր է Կարիճների համար, որտեղ սերը, բառացիորեն, օդում կլինի: Եթե անգամ սիրահարված չեք, դա կարող եք զգալ ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջով։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աստղերըն Աղեղնավորներին խորհուրդ են տալիս գոհունակություն ստանալ այն ամենից, ինչ կատարվում է այստեղ եւ հիմա, նույնիսկ եթե դուք այնքան էլ գոհ չեք դրանից:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս Այծեղջյուրներին մտածել, թե ինչու չեք կարող լիովին բացվել ձեր սիրելիի հետ: Ինչու՞ փորձել ուրիշ մարդ ձեւանալ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Աստղերը խրախուսում են Ջրհոսներին ընդհանուր լեզու գտնել սիրելիի հետ՝ չնայած բոլոր տարաձայնություններին։ Իսկապե՞ս կցանկանայիք, որ ձեր զուգընկերը ամեն ինչում ձեզ նման լիներ: Եթե ոչ, թող նրա «ուրիշ լինելը» ձեզ համար զայրանալու պատճառ չլինի, այլ սիրո եւ ոգեշնչման աղբյուր։
ՁԿՆԵՐ
Ձկներ, աշխատեք չտրվել բացասական հույզերին, հատկապես օրվա սկզբին։ Ընտանեկան լավագույն ժամանցն այս օրը կլինի ինչ-որ սեղանի խաղ խաղալը: