Լրահոս

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Զագրեբում են




Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը:

Հրապարակվել են նաև լուսանկարներ:

Հիշեցնենք՝ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել Խորվաթիա: Մեր ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:




Խորվաթիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։ Թիմերի առաջին խաղում խորվաթները Երեւանում հաղթել էին 1:0 հաշվով։