Լրահոս

«Հայաստանում կրկին ելույթ ունենալու առաջարկ երբ ստացա, քիչ էր մնում երջանկությունից արտասվեի»․ Նարգիզ




2024 թ. մարտին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ճանաչված երգչուհի Նարգիզի (Զաքիրովա) մենահամերգը: Նա հանդես կգա «ONA» ծրագրով եւ Երեւանում կհնչեցնի ոչ միայն նոր ստեղծագործություններ, այլև իր` հիթային դարձած,Մաքսիմ Ֆադեևի հեղինակած սիրված հիթերից,բոլորի կողմից սպասված «Դու իմ քնքշությունն ես», «Երկուսով», «Միշտ քեզ հետ կլինեմ» և այլ երգեր:

Նարգիզը առաջին անգամ Հայաստան է ժամանել 2017-ին: Նա խոստովանում է, որ տպավորությունները շատ վառ էին, ջերմ ու սիրալիր : Երգչուհու խոսքերով «Հայ հանդիսատեսը ցնցող ազդեցություն է թողել իր վրա։ Ես տխուր էի հեռանում Երևանից՝ այնտեղ կայացած համերգից հետո։ Հայ հանդիսատեսը տվեց ինձ այն ամենը, ինչի մասին կարող է երազել բեմում կանգնած ցանկացած արտիստ։ Ես պարզապես պարուրված էի սիրով, և դա լիովին անկեղծ էր: Հենց այդպիսի պահերի համար ես ուզում ստեղծագործել և ճախրել ավելի վեր: Ես միշտ կհիշեմ այդ իրադարձությունը, քանի որ հենց այդպիսի հանդիսատեսն է մոտիվացնում մեծ նվաճումների։ Եվ, իհարկե, երաժշտության զգացմունքային ու նուրբ ընկալումը: Ուզբեկ և հայ ժողովուրդներն ունեն բացառիկ երաժշտական ճաշակ ,կեղծիք չեն հանդուրժում՝ ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ՝ ամեն ինչում: 2017 թվականի իմ առաջին այցը Երևան ինձ համար կմնա իմ ստեղծագործական կյանքի ամենավառ և ամենահիշարժան իրադարձություն»: 

Նարգիզի կարծիքով .«Հաջողության ոչ մի գաղտնիք չկա: Ամեն ինչ կախված է ներքին հարստությունից, տաղանդից և անթերի պրոֆեսիոնալիզմից՝ անկախ ընտրված ուղուց: Հաջողությունը ձեռք է բերվում ինքդ քեզ վրա շարունակական աշխատանքով և նոր գիտելիքների անդադար որոնմամբ: Հաջողությունը քրտնաջան աշխատանք է»:

Տոմսերի համար կարող եք այցելել կայք: