Լրահոս

Իննա Խոջամիրյանի ամբողջական սպիտակ կերպարը, որը հետեւորդները «իդեալական» ու «էլեգանտ» են համարել



Իննա Խոջամիրյանը հետեւորդներին չի թողնում իրեն կարոտել։ Թեեւ դերասանուհին, որը վերջին շրջանում հանդես է գալիս նաեւ, որպես պրոդյուսեր, զբաղված է իր նոր նախագծով, ինստագրամյան էջի էսթետիկ տեսքի մասին չի մոռանում։ Իննան հետեւորդներին ներկայացել է նոր ֆոտոշարքով, որում ամբողջական սպիտակ կերպարով է։



Դերասանուհին կրել է երեք կտորից բաղկացած նրբագեղ հանդերձանք․ սպիտակ վարդով զարդարված ժիլետ, լայնեզր տաբատ ու օվերսայզ պիջակ։ Լուսանկարների հեղինակը Serin Matous-ն է։


Իննայի տեսքը գնահատել են նաեւ հետեւորդները․ մեկնաբանությունների բաժնում դերասանուհին մի շարք հաճոյախոսությունների է աչժանացել, այդ թվում, որ «էլեգանտ» է ու «իդեալական»։