Լրահոս

Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը՝ Ամանորին ընդառաջ




«Կույր աշխարհ» սերիալից հայտնի դերասանուհի Ռոզա Դավթյանն իր նոր ֆոտոշարքով ամանորյա տրամադրություն է հաղորդել: Դերասանուհին կեցվածք է ընդունել տոնածառի մոտ:



Ռոզան առանց թեւքերի կրեմագույն զգեստով է, որը զարդարված է փետուրներով ու սպիտակ քարիկներով: Դերասանուհին մազերը հարդարել է իրեն հատուկ եթերային ալիքներով եւ կրել է դասական դիմահարդարում՝ շագանակագույն ստվերաներկով եւ կարմիր շրթներկով: Նրա ձեռքին շամպայնի բաժակ է, իսկ շուրջն ամանորյա հարդարանք.



«Երբեմն դատարկ բաժակով, բայց եւ այնպես լի սրտով…»,-լուսանկարների շարքը մակագրել է Ռոզան:



Դերասանուհին ֆոտոշարքով կիսվել է Instagram-ում, իսկ լուսանկարների հեղինակը Հայկ Սարդարյանն է: