Լրահոս

«Գինու համբույրից». Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել




Երգիչ, երաժիշտ Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել՝ «Գինու համբույրից»։ Խոսքերի հեղինակն Անի Հերունի Սաջյանն է, երաժշտությունը հեղինակել է հենց երգիչը։
 
«Երգը յուրահատուկ տեղ ունի իմ երգացանկում։ Երբ Անին ուղարկեց խոսքերը, միանգամից հասկացա, որ այն երգ է դառնալու, քանի որ այդ ժամանակահատվածում հոգեվիճակս շատ նման էր երգի խոսքերին։ Երեւի բոլորի մոտ լինում են պահեր, երբ փորձում ես միայնակ մնալ ու կտրվել աշխարհից` մեկ գավաթ գինու հետ։ Այ հենց այդպես էլ ստեղծվեց երաժշտությունը»,-նշում է երգիչը,-«Երգը երկար մնաց իմ երգադարակում, երբ մի օր որոշեցի գործիքավորել։ Այն կատարեց Կարեն Արզումանյանը, իսկ երաժշտական մշակումն ու ձայնագրությունը` Սերգեյ Գասպարյանը»։

Երգը ներկայացված է անիմացիոն ձեւով՝ ցուցադրելով նաեւ խոսքերը։ Հոլովակը պատրաստել է Ալենա Տոկմանինան։