Լրահոս

«Տանը մենակ» ֆիլմի աստղ Մաքոլեյ Քալկինը Հոլիվուդի Փառքի ծառուղում ստացել է անվանական աստղ



Դերասան Մաքոլեյ Քալկինը՝ 1990-ականների աստղը, որը միջազգային համբավ է ձեռք բերել «Տանը մենակ» ֆիլմում դերի շնորհիվ, անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում:

Առաջիններից մեկը, որը շնորհավորել է իր գործընկերոջը, դերասանուհի Քեթրին Օ'Հարան էր, որը ֆիլմում մարմնավորում էր տղայի մորը, գրում է euronews.com-ը։

Ներկայում երկու երեխայի հայր 43-ամյա Քալկինը խոստովանել է, որ սա չափազանց զգացմունքային պահ է իր համար։

«Չեմ համբերում, երբ տեսախցիկներից հեռու կլինեմ ու կկարողանամ լաց լինել»,- հավելել է դերասանը։

Մաքոլեյ Քալկինը բացման արարողությանը եկել էր կնոջ՝ Բրենդա Սոնգի և երկու որդիների հետ, որոնցից կրտսերն ընդամենը ութ ամսական է։