Լրահոս

Անի Քրիստիի ֆոտոշարքը՝ հղիության շրջանից




Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին ուրախալի լուրով է կիսվել սոցիալական ցանցերի իր էջերում՝ տեղադրելով իր նոր ֆոտոշարքը՝ գեղեցիկ կարգավիճակում:



«Զգացմունք, որը պետք է զգա յուրաքանչյուր կին՝ մայրության պարգեւը: Նոր կյանքը, որը ծաղկում է քո սրտի ներքո, օգնում է, որ աշխարհին նայես այլ լույսի ներքո: Դու ընդմիշտ փոխվում ես, անասելի օրհնվում եւ համակվում մեղմությամբ, որը միայն երեխան կարող է պարգեւել»,-իր էմոցիաներով կիսվել է Անին:



Երգչուհու ֆոտոշարքի հեղինակը AK Photography-ն է: Կադրերում Անին ընդգծված դեկոլտեով դասական կիպ սեւ զգեստով է: Զարդերից կրում է խոշոր ակաջօղեր եւ մատանիներ: