Լրահոս

Բրենդա Լիի «Rockin' Around the Christmas Tree» երգը պաշտոնապես թիվ 1-ն է դարձել


Թողարկումից 65 տարի անց Բրենդա Լիի «Rockin' Around the Christmas Tree» երգը պաշտոնապես թիվ 1-ն է դարձել։ Billboard-ը հաստատել է, որ Լիի տոնական երգը գլխավորել է այս շաբաթվա Hot 100 չարթը, որտեղ ներառված են Միացյալ Նահանգների 100 ամենահայտնի երգերը: Զարմանալի չէ, որ ցուցակը ներկայումս լցված է Սուրբ Ծննդյան բազմաթիվ երգերով, այդ թվում՝ Մրայա Քերիի «All I Want For Christmas Is You» եւ Բոբի Հելմսի «Jingle Bell Rock» երգերը:

 
 78 տարեկանում Լին դարձավ պատմության ամենատարեց արտիստը, ով գլխավորում է Hot 100-ը:

Լին ընդամենը 13 տարեկան էր, երբ 1958 թվականին ձայնագրեց «Rockin' Around the Christmas Tree»-ն։ Երգը գրել է Ջոնի Մարքսը։ Սկզբնական թողարկումից երկու տարի անց «Rockin' Around the Christmas Tree»-ն առաջին անգամ մտավ Billboard Hot 100-ում՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։