Լրահոս

Աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-ի համար




ԽՈՅԵՐ

Խոյերի համար իդեալական օր է ռոմանտիկ հարաբերություններ ունենալու, ընտանիք կազմելու եւ, նույնիսկ, նոր կյանք սկսելու համար։

ՑՈՒԼԵՐ

Այսօր ձեր լավագույն ուղեկիցը կլինի հումորի զգացումը։ Դրա շնորհիվ կարող եք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եղեք համբերատար, մի շտապեք, եւ շուտով դուք կհայտնվեք հեքիաթի մեջ, որը ձեր սիրելին կստեղծի ձեզ համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետիններն այսօր խաղային տրամադրություն ունեն։ Դուք կարող եք ռիսկի դիմել, դադարել լինել ամաչկոտ եւ, վերջապես, ցույց տալ ձեր բոլոր զգացմունքները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այս օրը ձեզ համար կլցվի սիրով եւ ներդաշնակությամբ։ Հավանական է, որ նոր երկրպագուներ ձեռք կբերեք։

ԿՈՒՅՍԵՐ

Եթե ​​միասին եք ապրում, աշխատեք ավելի իմաստուն լինել եւ սկզբնական փուլում մարել կոնֆլիկտային իրավիճակները։ Զսպվածություն ցուցաբերեք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այժմ հնարավոր են անցողիկ հարաբերություններ, սակայն Կշեռքներին խորհուրդ չի տրվում դրանք խորացնել, դրանք կարճատեւ կլինեն եւ բավարարվածություն չեն բերի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Դուք խանդի ուժեղ զգացում կունենաք, գուցե ոչ առանց պատճառի, բայց փորձեք չվիճել ձեր զուգընկերոջ հետ: Պահպանեք խաղաղություն ձեր հարաբերություններում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ավելի շատ ժամանակ անցկացրեք միասին, շփվեք եւ փորձեք լսել միմյանց: Եվ հետո ձեր սեփական աչքերով կտեսնեք, թե ինչպես են ձեր հարաբերությունները բարելավվում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Փորձեք, պարզապես, վայելել միասին անցկացրած ժամանակը: Բայց հիշեք, որ դուք պետք է վերահսկեք ինքներդ ձեզ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսները բազմաթիվ խնդիրների առաջ կկանգնեն՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում։ Դժվար, թե ցանկանաք որեւէ մեկի հետ կիսվել ձեր փորձով, որը բավական հագեցած կլինի:

ՁԿՆԵՐ

Ձկները երազում են սիրո մասին եւ նվիրված են ռոմանտիկ հարաբերություններին: Սա կարելի է տեսնել, նույնիսկ, անզեն աչքով, ձեր հոգու ընկերը, գուցե, շուտով գտնի ձեզ: