Լրահոս

Google-ը նշել է է 2023 թվականին ամենաշատ որոնված աստղերին




Google-ը նշել է այն աստղերին, որոնց անուններն ամենից շատ են որոնել համացանցում 2023 թվականի ընթացքում։ 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ որոնման ամենաբարձր աճը գրանցել է ամերիկացի ֆուտբոլիստ Դամար Համլինը։



Անկասկած, որոշ օգտատերեր ստիպված կլինեն նորից Google-ում փնտրել նրա անունը: Համլինը Buffalo Bills-ի պաշտպանն է, որը մամուլում քննարկվեց մոտ մեկ տարի առաջ, երբ սրտի կանգ ունեցավ եւ ուշաթափվեց հենց խաղադաշտում՝ ֆուտբոլային խաղի ժամանակ:



«Մարդիկ» անվանակարգում երկրորդ տեղը բաժին է ընկնում դերասան Ջերեմի Ռեններին, ով Համլինի դեպքից մեկ օր առաջ հարվածել էր ձյուն մաքրող մեքենային։

3-րդ տեղում Թրեւիս Քելսին է՝ «Կանզաս Սիթի Չիֆսի» խաղացողը, ում հարաբերությունները Թեյլոր Սվիֆթի հետ անդադար մամուլի քննարկման կիզակետում էին:



Զարմանալի է, որ Սվիֆթը, նույնիսկ, չի հայտնվել լավագույն երաժիշտների տասնյակում, հավանաբար այն պատճառով, որ մարդկանց Google պետք չէ հասկանալու համար, թե ով է նա:

Երգիչ Ջեյսոն Ալդինը երկար ժամանակ եղել է քանթրի երաժշտության ֆավորիտը, բայց շատ ավելի լայն լսարանին նա հայտնի դարձավ, երբ նրա՝ Try That in a Small Town հակասական սինգլն անցած տարվա մայիսին հայտնեց մամուլի ուշադրության կենտրոնում եւ քննադատվեց շատերի կողմից՝ որպես ռասիստական ​​երգ: Նա գլխավորել է Google «Երաժիշտ» անվանակարգը։

Ռեները գլխավորել է «Դերասաններ» անվանակարգը, նրան հաջորդում են Ջեյմի Ֆոքսը (ով անցած ապրիլին հոսպիտալացվել էր առեղծվածային հիվանդությամբ) եւ Դեննի Մասթերսոնը՝ «70-ականների շոուի» նախկին դերասանը, որը սեպտեմբերին դատապարտվել է ավելի քան 30 տարվա ազատազրկման՝ բռնաբարության երկու մեղադրանքով:

«Ֆիլմեր» անվանակարգում «Բարբին» հաղթել է «Օպենհայմերին» եւ գրավել առաջին տեղը, իսկ «Մեզանից վերջինը» հեռուստասերիալը առաջին տեղն է զբաղեցրել «Հեռուստաշոու» անվանակարգում։



Մահացած աստղերի մեջ Մեթյու Փերիի անունն ամենաշատն է որոնվել։ Դերասանը կյանքից հեռացել է հոկտեմբերին՝ 54 տարեկանում: Ցուցակի երկրորդ տեղում Թինա Թըրներն է, իսկ երրորդը՝ Ջերի Սփրինգերը։

«Ժառանգություն» սերիալը եւս եղել է ամենաորոնվածների շարքում, իսկ Google-ի «Hum to Search» ֆունկցիան ամենաշատն օգտագործվել է The White Stripes-ի 2003 թվականի «Seven Nation Army» երգի համար: