Լրահոս

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները. Globe Soccer Awards




Հայտնի են դարձել Globe Soccer Awards-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնող ֆուտբոլիստների անունները։

Այդ մասին հայտնում են մրցանակաբաշխության կազմակերպիչները։

Globe Soccer մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․

Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ), Կարիմ Բենզեմա (Ալ-Իթիհադ), Կևին Դե Բրույնե, Էրլինգ Հոլանդ (երկուսն էլ՝ Մանչեսթեր Սիթի), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Լիոնել Մեսսի (Ինտեր Մայամի), Վիկտոր Օսիմհեն (Նապոլի), Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ), Կրիշտիանու Ռոնալդու (Ալ Նասր), Բերնարդու Սիլվա (Մանչեսթեր Սիթի) և Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ):