Լրահոս

Ջենիֆեր Լոպեսը ցույց է տվել իր սուրբծննդյան տոնածառը




Ջենիֆեր Լոպեսը ցույց է տվել իր 2023թ. սուրբծննդյան տոնածառը։ Լուսանկարներում երգչուհին պատկերված է հավերժ կանաչ տոնական ծառի ֆոնին։



Ծառը զարդարված է եղեւնու ձյունաճերմակ կոներով, ջերմ գույներ ունեցող ծաղկաշղթաներով եւ ոսկեգույն զարդերով։ Լոպեսը, որը շատ լուրջ է վերաբերվում սուրբծննդյան զարդարանքներին (անցած տարի նա անգամ տոնի թեման էր որոշել՝ «կոլիբրիներ»), պահպանել է բարձր տոնածառի գունային գամման դրա տակ դրված նվերների ոսկեգույն թղթերով եւ զարդարված եղեւնու կոներով։ Նվերների գույնին համապատասխան, որոնք հիանալի լրացնում էին եղեւնու գունային դեկորը։





Ջեյ Լոն ընտրել է համապատասխան երանգներով ցնցող հագուստ՝ ընդհուպ մինչեւ կոշիկները։ Երգչուհին լուսանկարներն արել է Բեւերլի Հիլզի իր տնից։ Լոպեսը եւ նրա ամուսինը՝ Բեն Աֆլեքը, միասին են գնել այն 61 մլն դոլարով այս գարնանը՝ տան երկար փնտրտուքներից հետո։