Լրահոս

«Նրանք արդեն միասին չէին ապրում». Վիկտորյա Լոպիրյովան պատմել է Սամվել Կարապետյանի նախկին փեսային «ընտանիքից տանելու» մասին




Ռուս հայտնի սպորտային հաղորդավարուհի, «Միսս Ռուսաստան 2003» մրցույթի դափնեկիր և 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան տևական դադարից հետո հարցազրույցի ընթացքում անկեղծացել է՝ պատմելով անձնական կյանքի մասին:

Դեռևս տարիներ առաջ Վիկտորյա Լոպիրյովան առաջին անգամ մայր էր դառնալու, բայց թաքցնում էր առաջնեկի հոր անունը, սակայն հետագայում հայտնի դարձավ, որ մոդելի երեխայի հայրը Իգոր Բուլատովն է, որն այդ ժամանակահատվածում «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախարարն էր և Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի ամուսինը:

«Բարդ շրջան էր, որը ես պետք է վայելեի: Ես հղի էի, սպասում էի առաջնեկիս և այդ ատելության խոսքի ալիքի շրջանում լույս աշխարհ եկավ որդիս, բայց հասկանալի պատճառներով էր ամեն բան իրականացվում, չնայած ես որևէ ցանկություն չունեի արձագաքել: Ես այժմ ևս չեմ ցանկանում շոշափել թեման, քանի որ ոչինչ չեմ փորձում ապացուցել և կարծում եմ, որ տևական ժամանակ է անցել, որ բոլորը բաց թողնեն այդ թեման: Ես կարող եմ նշել, որ այն ինչ կատարվում էր շատ դաժան էր, բայց անհասկանալի, քանի որ ատելության ալիքը միայն իմ հասցեին էր: Այս ողջ պատմության մեջ կար 2-րդ կողմը, որը ոչ-ոքին հետաքրքիր չէր, բայց ես լռել եմ՝ ունենալով ասելիք»,- նշեց մոդելը:

Վիկտորյան նշեց, որ Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթև Կարապետյանի արձագանքն անհասկանալի է:
«Եթե հավատամ Իգորի ասածներին ինձ համար անհասկանալի է նրա արձագանքն իրավիճակին, քանի որ այդ ժամանակահատվածում նրանց տանը չկային Իգորի իրերը, իսկ մենք երբեք նրա հետ ընկերուհիներ չենք եղել մենք ունենք ընդամենը 1 համատեղ նկար, որն արվել է միջոցառմանը: Ես տեղյակ չէի, որ նա սպասում էր երեխայի, չնայած սա ինձ չի արդարացնում, քանի որ նրանք ամուսնացած էին»,- հավելեց նա:

Մոդելը նաև ասաց, որ նրանք այժմ ամուսնացած են, բայց ապրում են առանձին: