Լրահոս

Գժվում եմ քո համար, Նուն ջան… Արա Մարտիրոսյանի տեսանյութը`մшհից 3 օր առաջ



Ուրբաթ երեկոյան հայ ազգը շոկային և ցավալի լուր իմացավ: Սրտի կանգ գրանցվեց սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի մոտ: Երգիչը սրտի խնդիր ուներ, ժամանակ առ ժամանակ ստանում էր կաթիլայիններ, և հերթական այցի ժամանակ Արայի սրտի վիճակը հանկարծակի վատանում է, որից հետո նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ երգչի սիրտը կանգ է առնում։ Բժիշկները պայքարել են երգչի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չեն կարողացել։

Արա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին խոսում են բոլորը: Համացանցը սգում է և ցավ ապրում:

Հայ հայտնիները` մեկը մյուսին հերթ չտալով, խոսում են Արայի`լավ մարդ լինելու, ջերմության և երգարվեստում իր կարևոր տեղը ունենալու մասին

Երգչուհի Նունե Եսայանը հրապարակել է Արայի մասնակցությամբ տեսանյութ, որն արվել է մահից 3 օր առաջ: Երգիչը տեսանյութում ասում է, թե որքան շատ է սիրում Նունեին:

Ներկայացնում ենք տեսանյութը