Լրահոս

Սրտի խնդիր ուներ, 6 ստենդ, մոր մшհը շատ ազդեց.Կամո Սեյրանյանը`Արա Մարտիրոսյանի մասին



Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում արտիստին վերջին հրաժեշտը տալու են եկել բազմաթիվ քաղաքացիներ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնի երգիչներ ու դերասաններ. Արամ MP3–ը, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը Սոնան և այլք։

Դուդուկահար Կամո Սեյրանյանը խոսել է երգչի և ունցած խնդիրների մասին․

«Ճանապարհի իսկական ընկեր, յուրահատուկ ձայն ուներ, բոլորիս ցավակցում եմ մեծ երգիչ կորցրեցինք, մեր բոլորի կողմից շատ սիրված Արա Մարտիրոսյանին մենք կորցրեցինք.

Արա Մարտիրոսյանը ուներ 6 ստենդ, շրջագայությունների ժամանակ շատա եղել, որ ինքը բողոքելա: Վերջին տարիներին միշտ բողոքում էր, շատ ժամանակ ասում էինք՝ այ մարդ դու քո շուքի հետ էլ յոլա չես գնում, անընդհատ շարժումների մեջ:

Մոր մահը շատ էր ազդել վրան»: