Լրահոս

Ամեն համերգ ոնց որ վերջի անգամ տար. Սոնան՝ Արա Մարտիրոսյանի մասին



Երգչուհի Սոնան Արա Մարտիրոսյանի հետ կապված ամենալուսավոր հուշը համարում է իր ու նրա համատեղ զուգերգը:

«Դա մնալու է պատմության մեջ. «40 градусов», հիմա իմ սրտում 40 չէ, վառվում է: Իր տաղանդը, իր ստեղծագործական տարիները, որ հիմա պետք է վայելեր, զգաց, որ սիրված է, ու ոնց որ ինքը կասեր՝ կինոն վերջացավ: Բայց մենք պետք է հիշենք իրեն, հնարավոր չի մոռանալ, ով որ ճանաչել է իր ձայնը: Ինքը տալիս էր, ուղղակի տալիս էր, ամեն համերգ ոնց որ վերջի անգամ տար, Աստված հոգին լուսավորի մեր Արայի»,- ասաց երգչուհին:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահից ծափողջյուններով վերջին հրաժեշտը տվեցին երգիչ Արա Մարտիրոսյանին։ Նրան ճանապարհեցին իր իսկ «Հերիք է սիրտ» երգի հնչյունների ներքո։

Երգիչը կյանքից հեռացել էր դեկտեմբերի 15-ին՝ սրտի կանգի հետեւանքով: Նրա մահից 40 օր առաջ մահացել էր մայրը, ինչը ընկերների խոսքով՝ ծանր էր ազդել նրա՝ առանց այն էլ հիվանդ սրտի վրա: