Լրահոս

Հայտնի են 2023 թվականի տարվա 10 լավագույն մարզիկները




ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր անցկացրել է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը:

Նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ ազգային հավաքականների մարզիչների բաց քվեարկության արդյունքում ձևավորվել է տարվա տասը լավագույն մարզիկների հետևյալ տասնյակը՝

Ալեքսանյան Արթուր/ 2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր.

Ամոյան Մալխաս/ 2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր.

Անդրեասյան Արման/ 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր.

Բաչկով Հովհաննես/ 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր.

Դավթյան Արթուր/ 2023 թ.՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր.

Թևանյան Վազգեն / 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր.

Լալայան Վարազդատ / 2023 թ.՝ ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր.

Հարությունյան Արսեն/ 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր.

Մանասյան Նարեկ/ 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր.

Սահակյան Գոռ / 2023 թ.՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։