Լրահոս

Արայի ներկայությունը միշտ դրական էներգիա էր տալիս մարդկանց․ Արամ MP3




«Իր ներկայությունը միշտ դրական էներգիա էր տալիս»։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց երգիչ Արամ MP3՝ խոսելով երգիչ Արա Մարտիրոսյանի մասին:

«Իրեն վերջին անգամ մայրիկի դեպքին եմ տեսել, ցավակցեցի, ասացի՝ պինդ եղիր, Արա ջան, դա եղել է մեր վերջին խոսակցությունը։ Տեսնում էր մարդկանց ու այնքան շատ դրական էներգիա տալիս, որ թեկուզ ծանր կամ դեպրեսիվ իրավիճակում էր մարդը, բայց իր ժպիտից ու խոսքից ամեն ինչ փոխվում էր»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահից ծափողջյուններով վերջին հրաժեշտը տվեցին երգիչ Արա Մարտիրոսյանին։ Նրան ճանապարհեցին իր իսկ «Հերիք է սիրտ» երգի հնչյունների ներքո։

Երգիչը կյանքից հեռացել էր դեկտեմբերի 15-ին՝ սրտի կանգի հետեւանքով: Նրա մահից 40 օր առաջ մահացել էր մայրը, ինչը ընկերների խոսքով՝ ծանր էր ազդել նրա՝ առանց այն էլ հիվանդ սրտի վրա: