Լրահոս

ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը




Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահի ընտրությունները։

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել էին երկու թեկնածու՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։ Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել էր «Անի» ֆուտբոլային ակումբը, իսկ Օզբիլիզինը՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։

ՀՖՖ-ն ունի 25 անդամ, որոնք էլ ընտրեցին ֆեդերացիայի նախագահին։

ՀՖՖ նախագահի ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը՝ գործող նախագահը։

Այսպիսով, Արաս Օզբիլիսն ստացավ 3 կողմ ձայն, Արմեն Մելիքբեկյանը՝ 2 կողմ ձայն:

ՀՖՖ-ի նոր ղեկավարն ընտրվեց առաջիկա 4 տարվա համար։


ՀՖՖ 25 անդամներից 2-ը՝ «Նոա» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները չէին ներկայացել ընտրությանը։

«Կար 3 դեմ ձայն, բայց ուզում եմ ասել, որ ՀՖՖ-ն պատրաստ է համագործակցել բոլոր ակումբների հետ, պահպանել հավասարության սկզբունքը և կցանկանայի որոշակի քայլեր տեսնել նաև այդ ակումբների կողմից»-․ իր ելույթում ասաց՝ Արմեն Մելիքբեկյանը։

Մելիքբեկյանը նախորդ անգամ ֆեդերացիայի նախագհ էր ընտրվել 2019 թվականի դեկտեմբերին՝ այս պաշտոնում փոխարինելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։