Լրահոս

Քո կողքին եմ իմ ընկեր և մաղթում եմ հաջողություն. Հենրիխ Մխիթարյանը՝ Արաս Օզբիլիզին




այաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզին։

«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձր մակարդակի մարզիկն ու անձնավորությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Ես վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս օգուտ կտան իմ երկրում ֆուտբոլի աճին։ Ես քո կողքին եմ իմ ընկեր և հաջողություն եմ մաղթում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։

ՀՖՖ նածագահի ընտրությունը տեղի կունենա այսօր։