Լրահոս

Փերիս Հիլթոնը ամուսնու եւ երեխաների հետ՝ տոնական նոր ֆոտոշարքում



Հայտնի հեռուստադեմք Փերիս Հիլթոնը Սուրբծննդյան ֆոտոշարքի շրջանակում լուսանկարվել է իր ընտանիքի անդամների, այդ թվում՝ նորածին դստեր հետ, սակայն վերջինի դեմքը չի ցուցադրել։ Կադրերում Փերիսը, նրա ամուսինն ու երեխաները կարմիր բծավոր գիշերազգեստներով են։ Նրանց միացել է նաեւ ընտանիքի հավատարիմ ամդամը՝ շնիկը։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Paris Hilton (@parishilton)


Հայտնի շիկահերը շնորհավորել է հետեւորդների Սուրբ Ծնունդն ու գրել․ «2023 թ-ի սկզբին ես չէի էլ կարող պատկերացնել այն երջանկությունն ու երախտագիտությունը, որոնք զգում եմ այս պահին։ Իմ գեղեցիկ ընտանիքը, հեքիաթի մասին իմ երազանքն իրականություն դարձավ»։

2023 թվականը առանձնահատուկ տարի դարձավ Փերիս Հիլթոնի համար։ Հունվարի 16-ին նա նշեց իր առաջնեկի՝ Ֆենիքս Բարոն Հիլթոն Ռեյում անունով տղայի ծնունդը, իսկ նոյեմբերին լույս աշխարհ եկավ նրա դուստրը՝ Լոնդոնը։