Լրահոս

Սոնա Ռուբենյանի եւ դստեր համտեղ տեսանյութը՝ երգչուհու «Փաթիլներ» երգի ներքո



Օրերս Սոնա Ռուբենյանը թողարկեց «Փաթիլներ» երգի տեսահոլովակը, որը միանգամից տարածում գտավ համացանցում։ Այն Արամ Ասատրյանի «Ձյան փաթիլներ» երգի թարմացված տարբերակն է երգչուհու կողմից։


Սոնան երգն ավելի է ջերմացրել Instagram-ում տեղադրված տեսանյութով, որում փոքրիկ դստեր՝ Մարիի հետ։ Երգչուհին երգը դստեր համար կատարում է ձյան փաթիլների ներքո՝ ձնառատ բնապատկերի ֆոնին։ Թե Սոնան, թե Մարին, եղանակին համահունչ՝ սպիտակ գույնի հագուստով են։

«Ես ու Մարին անհամբեր սպասում ենք ձեր ձմեռվա հեքիաթային վիդոներին»,-տեսանյութի ներքո գրել է երգչուհին։