Լրահոս

Հայտնիներ ովքեր 2023-ին բալիկ ունեցան




Ամփոփելով 2023-ը EXCLUSIVElife.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր բալիկ ունեցան 2023-ին։



2023-ի առաջին օրերին համացանցում տեղեկություն տարածվեց, որ լույս աշխարհ է եկել դերասանուհի Շուշաննա Թովմասյանի երկրորդ զավակը։  Ծնողները տվել են Ադամ անունը։



Դերասանուհի Դիանա Գրիգորյանը տարիներ առաջ հայտնի տարձավ «Քաղաքում» հեռուստանախագծում նկարահանվելուց հետո։
Այժմ դերասանուհին զբաղված է իր որդիներին մեծացնելով: Դիանայի նորածին որդին՝ Ռաֆֆին ծնվել է 2022-ին սակայն հանրությանը հայտնի է դարձել 2023-ի հունվարի 10-ին, երբ փոքրիկը դարձել է  40 օրական։ Դիանան երկու տարում արդեն երկու տղա ունի։
Չնայած անձնական փոփոխություններին հարկ է նշել, որ արտաքնապես նա գրեթե չի փոխվել:


Հունվարի 27-ին հայտնի դարձավ, որ լույս աշխարհ է եկել դերասանուհի  Մարիամ Ադամյանը և դերասան Միկա Ղափլանյան առաջնեկը։ Լուրը հանրայնացրեց հարսնաքույրը, ով  հոլովակ է հրապարակել Մարիամ Ադամյանի հետ՝ ներկայացնելով, թե ինչպես էին նրանք պատրաստվում հարսանիքին և ինչպես են գնում ծննդատուն, իսկ հոլովակին կից գրել է․ «Ծնվեց մեր ճուտիկը»։





Արցախցի երգիչ Վլադիմիր Արզումանյանն փետրվարի 19-ին իր հետևորդների հետ կիսվել է ուրախալի լուրով՝ հայտնելով, որ օրեր առաջ լույս աշխարհ է եկել նրա դուստրը:



Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականին:



Լույս աշխարհ է եկել դերասանուհի Սիլվի Բարկովայի առաջնեկը։ Սիլվին որդի է ունեցել։ Ուրախալի լուրով դերասանուհին կիսվել է իր ինստագրամյան էջում՝ տեղեկացնելով, որ երեխան լույս աշխարհ է եկել երեկ՝ փետրվարի 21-ին։



«Բարի գալուստ այս աշխարհ, իմ տղա»,-գրել է Սիլվին։



Դերասանուհի Նոննա Գրիգորյանը և նրա ամուսինը՝ Վահագն Կիրակոսյանն արդեն տևական ժամանակ է ինչ բնակություն են հաստատել ԱՄՆ-ում:

 

Դերասանուհին նախորդ տարվա վերջին լույս աշխարհ է բերել իր կրտսեր դստերը, որն օրեր առաջ դարձել է 40-օրական: Կրտսեր դստեր անունը Վիվիեն է, իսկ ավագ դուստրը՝ Էլվիան 9 տարեկան է:



Ռեփեր, 3.33 խմբի անդամ A. Chilla-ն 2023-օ փետրվարի 22-ին հրապարակեց լուսանկար հայտնելով, որ հայր է դարձել: Ծնվել է նրա որդին: 



Նա նաեւ նշել է որդու անունը՝ Վիլյամ Լուկա Հովսեփյան:

Ռեփերն ամուսնացել էր 2021 թ-ին, նրք կինը՝ Լյուսի Արմենին նկարիչ-դիզայներ է: Սա A. Chilla-ի երկրորդ ամուսնությունն է:



Ամերիկայում բնակություն հաստատած Մերի Մակարյանը որդի է ունեցել։ Դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել էր կարճ հոլովակ՝ տեղեկացնելով, որ գտնվում է ծննդատանը, իսկ ժամեր անց հրապարակել որդու առաջին հոլովակը՝ թաքցնելով նորածնի դեմքը։ Հոլովակին կից դերասանուհին հայտնել էր երեխայի ծննդյան ամսաթվերը․ «23․02․2023»,– գրել է նա։

Նշենք նաև, որ դերասանուհին ունի նաև դուստր։


Մսրտի 2-ին լույս աշխարհ է եկել հաղորդավարուհի, դերասանուհի Արուսիկ Տիգրանյանի դուստրը:

Փոքրիկին ծնողները անավանակոչել են՝ Արփի:


Մարտի 2-ին, լույս աշխարհ է եկել նաև դերասանուհի Հասմիկ Խոջյանի առաջնեկը։ Դերասանուհին դուստր է ունեցել։


Մարտի 10-ին հայտնի դարձավ, որ լույս աշխարհ է եկել դերասանուհի Լիկա Սալմանյանի առաջնեկը։ 


Ռուս դերասան Պավել Պրիլուչնին երրորդ անգամ հայր է դարձել. ապրիլի 28-ին լույս աշխարհ է եկել նրա և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին։

Դերասանուհու համար սա առաջին երեխան է։


Հունիսի 18-ին Գլենդելում բնակվող Արտավազդ եւ Մարիամ Ամիրյանների ընտանիքը կրկին համալրվել է: Չորրորդ զավակի ծնվելու լուրով երջանիկ հայրիկը կիսվել է Ինստագրամում:
Նորածին տղային ծնողներն անվանել են Առնո:

Առնոյի եղբայրը՝ Արան, որը կրում է հաղորդավարի հայրիկի անունը, մեկուկես տարեկան է: Իսկ քույրերը՝ Օվսաննան եւ Էվան, 7 եւ 4 տարեկան են:

Նորածին Առնոյին եւ բոլոր երեխաներին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն:


Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը հայր է դարձել։
Այս մասին ահյտնի դարձավ հունիսի 27-ին։



Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երկրորդ անգամ հայր է դարձել հունիսի 30-ին:

Նա և կինը՝ Անահիտ Շեղունցը, դուստր են ունեցել: Նշենք, որ զույգի առաջնեկը ևս աղջիկ է:



Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ անգամ հայր է դարձել: «12.07.2023։ Բարի գալուստ այս աշխարհ, իմ երկրորդ որդի՝ Միքայել»,-Instagram-ում գրել է Խաչանովը։ 



Լույս աշխարհ է եկել արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկի՝ Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի ու նրա կնոջ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի երկրորդ երեխան։ 

Զույգը նորածին դստերն անվանակոչել է Ադիրա Ռիվեր Օհանյան։



 «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանն ու կինը՝ Գայանեն՝ երկրորդ անգամ ծնողներ են դարձել։
Փոքրիկը լույս աշխարհ է եկել օգոստոսի 16-ին՝ ԱՄՆ-ում։ Նրանք դուստր են ունեցել։


Հաղորդավար Տիգրան Հարությունյանը երկար տարիներ է էկրաններին։ Տարիներ առաջ «Դար 21»հեռուստաալիքում առաջին քայլերն արած հաղորդավարը արդեն 14 տարի է ամուսնացած է փաստաբան Արմինե Ֆանյանի հետ։ Զույգը երջանիկ է ու սիրով լի, սակայն մի բան կարծես պակասում էր՝ նրանք չունեին երեխա:

Եվ ահա երկար տարիներից հետո նրանք սպասում են հրաշքի։ Ամիսներ առաջ զույգը հայտնեց, որ սպասում է իր առաջնեկին։ Արդեն 2023-ի օգոստոսի 23 ին ծնվել է նրանց դուստրը, ում տվել են Եվա անունը։



Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Բենֆիկա»-ի հետ խաղից առաջ «Ինտեր»-ը հետաքրքիր տվյալներ է ներկայացրել Հենրիխ Մխիթարյանի մասին:

Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ իր համար նշանակալի տարեթվեր են 2020-ն ու 2023-ը, քանի որ այդ տարիներին են ծնվել իր երեխաները։ Փաստացի Մխիթարյանը բացահայտել է, որ ծնվել է իր երկրորդ երեխան։ 
Զույգը աղջիկ է ունեցել, ում անվանակոչել են Լիլիա, ով այդ ժամանակ արդեն ն 3 ամսական էր։
Երեխան  լույս աշխարհ եկել Միլանում։


Լրագրող Անի Քոչարը հայտնել է, որ երկրորդ անգամ մայր է դարձել։ Սեպտեմբերի 25-ին ծնվել է Անիի դուստրը, որին ծնողներն անվանել են Մարիա։


Նոյեմբերի 3-ին լույս աշխարհ է եկել երգիչ Էրիկ Կարապետյանի և նրա կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի առաջնեկը։  Զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Սալոմե։



Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ու երաժիշտ Կարեն Մամիկոնյանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Նոյեմբերի 10-ին, լույս աշխարհ է եկել հայտնի ամուսնինների որդին։ 



Վարդան Բադալյանի եւ Աստղիկ Ֆարսյանի ընտանիքը համալրվել է: Բարի լուրով երգիչը կիսվել է նոյեմբերի 29-ին: Զույգի երկրորդ երեխան աղջիկ է: Նորածնին անվանել են Սաթեն:
Ամուսինների առաջնեկը՝ Առնոն, 11 տարեկան է: