Լրահոս

Հայտնիների՝ 2023 թվականի լավագույն ու վատագույն կերպարները




Անցած տարվա ընթացքում հայտնիները շունչ կտրող հանդերձանքներ են կրել՝ մրցելով միմյանց հետ եւ փորձելով հնարավորինս մեծ ուշադրություն գրավել: Որոշ կերպարներ հաջողված էին, որոշները՝ ոչ այնքան։ WWD-ն հրապարակել է 2023 թվականի լավագույն եւ վատագույն աստղային լուքերը:

Լավագույնները

Մարգո Ռոբին՝ «Բարբի» ֆիլմի միջոցառումներից մեկի ժամանակ



Տարվա ամենաոճային աստղը՝ Ռոբին, եւ նրա ոճաբանն այս ամռանը «Բարբի» ֆիլմի արշավի համար լավագույն կերպով են պատրաստվել: Բարբիի՝ 60-ականներին ստեղծված զգեստի օրինակով կարված Schiaparelli-ի այս սեւ զգեստը նորաձեւության լավագույն մարմնավորումն է:

Էմմա Քորինը՝ «Թագը» ֆիլմի պրեմիերային



Բոլոր ժամանակների՝ ոճի մեծագույն մարմնացումներից մեկի կերպարը կրկնօրինակելը հեշտ գործ չէ, սակայն արքայադուստր Դիանայի սպիտակ կիսաշրջազգեստով համադրությունը Էմմա Քորինի դեպքում նույքան լավ է ստացել, որքան բնօրինակը:

Ջեյքոբ Էլորդին՝ Վենետիկի կինոփառատոնին



Ջեյքոբ Էլորդին լավագույն օրինակն է նրա, թե ինչպես կարող է երիտասարդ հոլիվուդյան աստղը մեկ տարում դառնալ ոճի խորհրդանիշ։ Կարմիր գորգի վրա նրա հայտնվելն ու ընտրված կերպարն անմոռանալի էին ու աչք էին շոյում։ Այս սմոքինգը Հին Հոլիվուդի գլամուրի մարմնացումն է:

Bad Bunny-ն՝ Met Gala-ին



Bad Bunny-ն տղամարդկանց երեկոյան հագուստի նորմերը փոխելու առաջատարն է: Նրա՝ բաց մեջքով սպիտակ կոստյումը, որը զարդարված էր ծաղկային հավելումներով, դյութիչ, սեքսուալ եւ առնական տեսք է հաղորդում:

Թեյլոր Ռասելը՝ Fashion Awards-ին



Հենց նրան տեսնեք կարմիր գորգի վրա, կհասկանաք, թե ինչպիսին պետք է լինի պոդիումի համար նախատեսված զգեստը:

Բեյոնսեն՝ շրջագայության ժամանակ



Պատմության ամենամեծ շրջագայությունից հետո, որտեղ նորաձեւությունն առանցքային տեղ էր գրավում, Loewe-ի այս եզակի կոմբինեզոնը առանձնահատուկ էր:

Զենդայան՝ SAG մրցանակաբաշխության ժամանակ



Զենդայան վաղուց ապացուցել է, որ ինքը կարմիր գորգի թագուհիներից է, եւ Valentino-ի այս նուրբ վարդագույն զգեստը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ նա լավագույններից է:

Հանթեր Շեֆերը՝ Օսկարի շրջանակում Vanity Fair-ի երեկույթի ժամանակ



Հրեշտակի փետուրը եւ մետաքսե կիսաշրջազգեստն այս կերպարը եթերային են դարձնում:

Փոլ Մեսկալը՝ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ



70-ականների սմոքինգը սպիտակ բլեյզերով երբեք այնքան լավ տեսք չի ունեցել, որքան Մեսկալի վրա:

Վատագույնները

Դուեյն «The Rock» Ջոնսոնը՝ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ



Մենք գիտենք, որ Ջոնսոնը ամենասիրելի տղամարդկանցից է, ուստի ցավում ենք, որ ատլասե այս բաճկոնի մեջ նա ավելի շատ նմանվել է մեղրամսի համար նախատեսված սենյակի փափուկ բարձի: Սարսափելի է։

Ջարեդ Լետոն՝ Met Gala-ին



Ճիշտն ասեք՝ մի՞թե այս կերպարից հետո մղձավանջներ չեք տեսել:

Ֆլորենս Պյուն՝ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ



Ցավոք սրտի, սա այն է, ինչ տեղի է ունենում, երբ չես կարողանում կանգ առնել մեկ կոնցեպտի վրա: Տպավորություն է, թե Պյուն տնից դուրս գալուց խճճվել է վերմակի մեջ:

Սեմ Սմիթը՝ Brit Awards-ի ժամանակ



Սա կարմիր գորգին համապատասպան չէ, ավելի շուտ հիշեցնում է «Սուպեր ընտանիքի» անդամներին՝ Հելոուինի երեկույթի ժամանակ: Իդեալական չէ:

Հայդի Քլումը՝ «Ոսկե գլոբուս»-ին



Այս զգեստը, հաստատ, դուրս կմնար Project Runway-ից:

Doja Cat-ը՝ Schiaparelli Couture շոուի ժամանակ



Doja Cat-ը անվախ է. երբեմն դա տալիս է արդյունք, երբեմն էլ՝ ոչ: Այս անգամ չի ստացվել։