Լրահոս

Հրաչ Մուրադյանը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել




Հրաչ Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Պի՛նդ պահեք սիրելիներին ու ամուր սիրեք, մնացածին էլ մի՛ նեղացրեք. նրանք էլ ինչ-որ մեկի սիրելին են: Ամանորին մենք հրաշքների ենք սպասում, հրաշքների, որոնց հեղինակը ինքներս պիտի լինենք, բայց շարունակ սրտնեղում ենք բախտից, կառավարությունից, հարևանից...

 Մենք ենք միակ և՛ պատասխանատուն և՛ մղավորը` թե՛ հաջողության, թե՛ հակառակի: Երազանք պահելիս հիշե՛ք, որ դա Ձե՛ր նպատակն է, ուրիշ ոչ մեկի՝ նույնիսկ ամենահարազատի: Մենք մտածում ենք, որ «հարմար» ժամանակները դեռ գալու են... Չե՛ն գալու. դրանք հիմա են ու ոչ երբեք հետո: Սիրվելուց բացի սիրել էլ կա...

Խաղաղություն բոլորիս սիրելիներին, ընտանիքներին, երկրագնդին»։