Լրահոս

«Կանխազգացում ունեմ, որ այս տարին անմոռանալի է լինելու»․ Արսեն Ներսիսյան




Նոր տարին տարբեր մարդկանց մոտ տարբեր հուշեր ու ասոցիացիաներ ունի, դրանք հատկապես տարբերվում են սերունդների կտրվածքով։ Երիտասարդ դերասան Արսեն Ներսիսյանն ասում է՝ գրեթե ամեն տարին իր համար հիշվող ու տպավորիչ է լինում․ 

«Ներկա պահին չեմ մտաբերում ինչ որ տարի, որն ամենից շատն է տարբերվել, բայց կանխազգացում ունեմ, որ նոր տարին շատ հիշվող ու տարբերվող ձեւով եմ նշելու»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Արսենը։



Դերասանը պատմեց, որ մանկության տարիներին ամեն օր օրացույցի վրա օրերը ջնջում էր՝ անհամբերությամբ սպասելով դեկտեմբերի 31 ին․ «Շատ- շատ էի սպասում Ամանորին, մանկության տարիներին Ամանորն ասոցացնում էի հրաշքի հետ, որովհետեւ Ամանորի գիշերը անընդհատ նվերներ էի ստանում «Ձմեռ Պապիկից», հիմա նույն ոգեւորությամբ չեմ սպասում Ամանորին, բայց էլի ինձ համար ամենասիրելի տոնն է»։

Զրույցի պահին դերասանը դեռեւս չէր կողմնորոշվել՝ ինչպես եւ որտեղ է անցկացնելու Ամանորը, բայց մի բանում վստահ է․ «Կանխազգացում ունեմ, որ այս տարին անմոռանալի է լինելու»։