Լրահոս

«2023-ի լավագույն նվերը»․ Անի Քրիստին ցուցադրել է նորածն դստերն ու ամփոփել տարին




2023-ն Անի Քրիստին ամփոփեց ուրախալի լուրով։ Լույս աշխարհ եկավ երգչուհու առաջնեկը՝ Էյվան։ Անին Ամանորին առաջին անգամ իր լսարանին ցուցադրեց փոքրիկին՝ նշելով, որ նա «2023-ին իր լավագույն նվերն» է։





Մեկ այլ հրապարակմամբ երգչուհին կիսվել է իր ամանորյա ֆոտոշարքով, որին կից անգլերենով գրել է․ «Առեղծվածներով ու օրհնություններով լի տարի։ Որքան անկանխատեսելի է կյանքը, բայց նույնքան էլ գեղեցիկ ու իմաստալից։ Ամեն տարին ունի իր մութ կողմերը, բայց այն նաեւ քո կյանք է բերում լույս ու ջերմություն՝ հոգիդ լցնելով հիշարժան պահերով։ Ես ընդունում եմ նոր տարվա օրհնանքները։ Ուրախ Նոր տարի»։