Լրահոս

Բեյոնսեն կրկին պայթեցրել է համացանցը՝ Destiny's Child-ի մյուս անդամների հետ լուսանկարով




Բեյոնսեն հերթական անգամ թեժացրել է համացանցը՝ Destiny's Child-ի հինգ անդամների համատեղ լուսանկարով։

Լուսանկարում խմբի բոլոր հինգ անդամները խաղաղության նշան են ցույց տալիս։ Երգչուհիներից յուրաքանչյուրը արծաթագույն հագուստով է, ինչը երկրպագուներին ստիպում է ենթադրել, որ լուսանկարն արվել է Բեյոնսեի՝ «Վերածնունդ» համաշխարհային շրջագայության համերգներից մեկի ժամանակ, որն ուներ արծաթագույն դրես-կոդ:

Destiny's Child-ի անդամ Լետոյա Լաքեթն իր Instagram-ում կիսվել է մի լուսանկարով, որում պատկերված են խմբի բոլոր անդամները:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от LeToya Luckett (@letoyaluckett)


Խումբը հիմնադրվել է 1990 թվականին՝ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, Girls Tyme անունով, սակայն աշխարհին հայտնի է դարձել եւ սիրվել որպես Destiny's Child:

2000 թվականի սկզբին Ռոբերսոնն ու Լաքեթը լքեցին խումբը, եւ այն, ի վերջո, դարձավ եռյակ՝ Բեյոնսեի, Ռոուլենդի եւ Միշել Ուիլյամսի մասնակցությամբ։

Լուսանկարին կից Լաքեթը գրել է. «Սա 2023 թվականի իմ ամենասիրելի պահն էր։ Թող, որ մենք բոլորս ապրենք նման հրաշալի պահեր 2024 թվականին»։

Երգչուհիները համախմբվել էին աջակցելու Բեյոնսեին՝ նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում կայացած «Վերածնունդ» համերգային ֆիլմի պրեմիերային:

Ֆիլմում եւս ցուցադրվում է երգչուհիների վերամիավորումը Վաշինգտոնում։ Տարիների ընթացքում դա առաջին դեպքն էր, երբ նրանց միասին էին տեսնում։

Թեեւ պարզ չէ՝ արդյոք ապագայում ավելի շատ հանրային հավաքներ կլինե՞ն, երկրպագուները աղաչում են խմբին կրկին միասին բեմ դուրս գալ: Լուսանկարն ինքնին մեծ նշանակություն ունի խմբի երկրպագուների համար: