Լրահոս

Նազենի Հովհաննիսյանի մանկության հուշերն ու այս Ամանորը՝ ԱՄՆ-ում




Նազենի Հովհաննիսյանն այս Ամանորն անցկացրել է ԱՄՆ-ում՝ իր ընկերների հետ։ Հաղորդավարուհին հետեւորդների հետ կիսվել է իր փորձառությամբ ու վերհիշել իր մանկության տոները՝ ջերմ զգացողություններով ու կարոտով։

«Մանկությանս ամենավառ հիշողություններից էր Ամանորյա գիշերը, երբ Ծնողներիս հետ՝ ոտքով, մի քանի կանգառ հեռավորության վրա գտնվող մեր ազգականներին էինք այցի գնում՝ հենց գիշերով. ձյունն եմ հիշում՝ խիտ, ու ճռճռոցը, ու մի տեսակ մազերիս կպած սառն օդի հոտը, որն ամենուր հետս հյուր էր գալիս ու արագ հեռանում՝ փախչելով տների տաք բույրերից»,-Instagram-ում գրել է Նազենին։

Հաղորդավար-դերասանուհին նաեւ հավելել է, որ Ամանորն իր համար վաղուց կարոտի մասին է... «Շատ մեծ ու անփարատ կարոտի՝ առանց ծնողներիս: Երեւանն, առհասարակ, կարոտի քաղաք է... Հրեշտակների քաղաք...(բոլորովին էդպես չէ, իհարկե), բայց դե»,-գրել է նա։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)


«Տարեմուտին որոշեցի խախտել Լոս Անջելեսյան «համակարգն» ու գիշերով, չնայած մեծ հեռավորություններին, այցելեցի լրիվ տարբեր ծայրերում գտնվող ընկերներիս, ընտանիքներով նշեցինք տարեմուտն ու, վերջապես, կարոտը մասնատեցինք. ամենքիս բաժինը դարձավ մի փոքր կտոր. մասունքի նման ու մեր ունեցած մեղքի չափով... տանելի...»։

Դերասանուհին նշել է՝ մանկության Տարեմուտն իր համար գալիս էր «Մայրիկի պատրաստած պասուցի համով...էնտեղ իր սերն էր՝ ամեն հատիկի մեջ առանձին-առանձին, մաքրված սիսեռի, թեթեւ խաշած ոսպի ու բոլորին իրար միացնող բլղուրի մեջ... Շատ մեծ Սեր: Մայրս էլ բոլորին իրար էր միացնում՝ պասուցի բլղուրի նման...»։

Նա հավելել է, որ այս Տարեմուտը դիմավորել է Արմինկայի ընտանիքի հետ։ «Սուրբ Ծննդյան անհամբեր սպասումով պիտի շարունակեմ տներով այցը, գրկեմ ընկերներիս, շփվեմ, ու մեր սրտերին ծանրացած կարոտը՝ մասնատենք, որ տանելի դառնա՝ «մեր ունեցած մեղքի չափով գոնե»,-գրառումը եզրափակել է Նազենին։