Լրահոս

Ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել, թե ինչ են գրում իմ մասին․ Սևիկյանը խոսել է իր ապագայից




Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական ՊՆՆ-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոսել է իր ապագայի մասին։

«Ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել, թե ինչ են գրում իմ մասին, հատկապես արձակուրդում, երբ պետք է էմոցիաներից լիցքաթափվել։ Այո, ես նույնիսկ իրականում չգիտեմ, թե ինչ են գրում իմ մասին: Միշտ խոսակցություններ կան, բայց ես չեմ կարող ասել, թե սրանից որն է ճիշտ, որը՝ ոչ»,- ասել է հայ ֆուտբոլիստը։

Այս մրցաշրջանում Սևիկյանը Նիժնի Նովգորոդի կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 7 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։