Լրահոս

The Best FIFA Football Awards. հայտնի են տարվա լավագույնները




Ավարտվել է ամենամյա The Best FIFA Football Awards մրցանակաբաշխությունը։ Հայտնի են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիկները։

The Best FIFA Football Awards 2023 մրցանակաբաշխության անվանակարգերի բոլոր հաղթողները․

Տղամարդկանց լավագույն մարզիչ. Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)

Կանանց լավագույն մարզիչ. Սարինա Վինգման (Անգլիայի կանանց հավաքական)

Տղամարդկանց խորհրդանշական հավաքական. Տիբո Կուրտուա, Կայլ Ուոկեր, Ջոն Սթոունզ, Ռուբեն Դիաշ, Քևին Դե Բրույնե, Ջուդ Բելինգհեմ, Բեռնարդու Սիլվա, Լիոնել Մեսսի, Կիլիան Մբապե, Էրլինգ Հոլանդ, Վինիսիուս Ժունիոր

Կանանց խորհրդանշական հավաքական. Իրպս, Կարմոնա, Բրոնզ, Գրինվուդ, Ուելշ, Ռուսո, Ջեյմս, Թուն, Բոնմատի, Մորգան, Քեր

Կին լավագույն դարպասապահ. Մերի Իրպս («Մանչեսթեր Յունայթեդ» և Անգլիայի հավաքական)

Տղամարդ լավագույն դարպասապահ. Էդերսոն («Մանչեսթեր Սիթի» և Բրազիլիայի հավաքական)

Fair Play (արդար խաղ) մրցանակ. Բրազիլիայի հավաքականը ռասիզմի դեմ պայքարի համար

Պուշկաշի մրցանակ (ամենագեղեցիկ գոլը) - «Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Գիլհերմե Մադրուգան Բրազիլական B Սերիայի 14-րդ տուրի խաղում «Նովորիզոնտինոյի» դարպասը խփած գոլի համար

Լավագույն ֆուտբոլիստ. Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի» և Արգենտինայի հավաքական)

Կանանց ֆուտբոլի զարգացման մրցանակ. Մարտա (Բրազիլիայի հավաքական)

Լավագույն կին ֆուտբոլիստ. Այտանա Բոնմատի («Բարսելոնա» և Իսպանիայի հավաքական)