Լրահոս

«Բոլոլա» սիթքոմի անձնակազմի նոր ֆոտոշարքը՝ 2-րդ եթերաշրջանին ընդառաջ




Գարնանը «Արմենիա» հեռուստաընկերության եթեր կվերադառնա «Բոլոլա» սիթքոմը: Երկրորդ եթերաշրջանին ընդառաջ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը եւ դերասանական կազմը նոր ֆոտոշարք են իրականացրել:



Լուսանկարներում Անի Արզումանյանը, Աննա Խաչիկյանը, Աղաս Մանուկյանը, Զառա Սահակյանը, Մենչը, Մագա Հարությունյանը, Նորայր Եղյանը, Ագնեսա Շահնազարյանն ու Արտյոմ Կարապետյանը դասական սեւ կոստյումներով են: Կադրերն արված են ինչպես գունավոր, այնպես էլ՝ սեւ ու սպիտակ ոճում:


Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն ավելի վաղ բացահայտել էր, որ «Բոլոլա» սիթքոմի 2-րդ եթերաշրջանում դերասանական կազմին կմիանան Եվա Բաղդասարյանը, Բորիս Բաղդասարովը եւ Լեւոն Սարգսյանը: Պրոդյուսերը նշել է, որ սիթքոմը «Արմենիա» հեռուստաընկերության եթեր կվերադառնա մարտ ամսից: