Լրահոս

« «Գոյ» թատրոնի հետ որևէ բան տեղի չի ունենում». Ժաննա Անդրեասյան




ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Գոյ» թատրոնի միավորմանը։

Նա նշել է, որ ընթանում է վերակազմակերպման պարզ գործընթաց. 

«Որևէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ՝ որպես ստեղծագործական միավոր։ Մենք խոսում ենք մեկ շենքում գործող երկու ՊՈԱԿ-ների միավորման գործընթացից։ Հիշեցնեմ, որ նույնիսկ Սունդուկյան թատրոնի կողմից էին վճարվում «Գոյ» թատրոնի կոմունալները, և այդ իմաստով նաև ամբողջապես անկախ ու ինքնավար իրավիճակ չկար։ Այս պահին լինելու է մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին ստեղծագործական միավոր»,- ասել է նա։