Լրահոս

Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը, նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ​​ղեկավար




Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ​​ղեկավարը կլինի հայկական ծագումով Էմանուել Ճգնավորյանը Վիեննայից: Այս մասին հայտարարված է նվագախմբի ֆեյսբուքյան էջում: Էմանուելը հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին է:

28-ամյա ջութակահար, դիրիժոր Էմմանուել Ճգնավորյանը ծնվել է Ավստրիայում: Չնայած երիտասարդ տարիքին՝ արդեն հասել է տպավորիչ հաջողությունների:

2012 թ-ին նա ներկայացրել է Ավստրիան «Պատանի կատարողների Եվրատեսիլ»-ում:

2014 թվականի սեպտեմբերին Ճգնավորյանը դարձել է առաջին երաժիշտը Ավստրիայից, ով հայտնվել է Fritz Kreisler մրցույթի եզրափակիչ փուլում, որտեղ գրավել է երրորդ տեղը։ 2014 թվականի նոյեմբերին նա ստացել է Casinos Austria Rising Star մրցանակը։

Որպես ջութակահար նա անցյալ տարի Ռիկարդո Շայիի հետ բացել է Լա Սկալա թատրոնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը: