Լրահոս

Լողազգեստով Անի Լուպեի համարձակ ֆոտոշարքը ձյան ֆոնին



Անի Լուպեն երեւանյան ձյունառատ ձմեռը որոշել է թեժացնել իր նոր ֆոտոշարքով։ Չնայած ցրտին ու առատ տեղումներին՝ դերասանուհին կադրերում ներկայացել է սպիտակ բիկինիով՝ ցուցադրելով իր մարզումների արդյունքը։ 39-ամյա Լուպեն կերպարն ամբողջացրել է վառ կարմիր շրթներկով եւ մինչեւ ծնկները հասնող սեւ կոշիկներով։


«Իմ սրտում ու հոգում միշտ ամառ է»,-Instagram-ում հրապարակած ֆոտոշարքը վերնագրել է դերասանուհին։

Ի դեպ, լողազգեստով լուսանկարվելը, կարծես, թրենդային է դառնում հայնտնիների շրջանում։ Օրերս այդպիսի համարձակ քայլի էր դիմել նաեւ Դիանա Մալենկոն։ Նա իր հրապարակմանը կից գրել էր․ «Քենդալի նման բարձրահասակ ու նիհար չեմ, բայց ունենք այն, ինչ ունենք»։