Լրահոս

Քիմ Քարդաշյանը կրկին Balenciaga-ի դեսպան է



Քիմ Քարդաշյանը կրկին Balenciaga-ի դեսպան է. այդ մասին հայտնել է ինքը՝ Քիմը՝ Instagram-ում համապատասխան գրառում հրապարակելով։


Skims-ի 43-ամյա հիմնադիրը պաշտոնապես հարաբերություններ է հաստատել ֆրանսիական նորաձեւության տան հետ՝ տարիների ընթացքում կրելով կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիայի նմուշները: Քարդաշյանի պաշտոնական գովազդային դիմանկարը արվել է վավերագրող լուսանկարիչ Պլատոնի կողմից եւ ներկայացվել նրա հայտարարությամբ, որում ասվում է. «Արդեն մի քանի տարի է, ինչ Balenciaga-ի մոդելները իմ բազմաթիվ կերպարների մի մասն են, եւ իմ ամենահայտնի նորաձեւության պահերից մի քանիսը: Այս պատմական նորաձեւության տունը համատեղում է արդիականությունը, վարպետությունը եւ դիզայնի նորարարական մոտեցումը Դեմնայի ղեկավարությամբ: Ինձ համար այս երկարամյա հարաբերությունները կառուցված են փոխադարձ վստահության եւ ճիշտ բան անելու ցանկության վրա: Ես անհամբեր սպասում եմ ապրանքանիշի պատմության հաջորդ գլխին եւ նրանց դեսպանը դառնալու հնարավորությանը»,- ընդգծել է Քարդաշյանը:

Նախկինում նույնպես Քարդաշյանը նկարահանվել է Balenciaga-ի բազմաթիվ գովազդային արշավներում, նստել է բրենդի շոուների առաջին շարքում, մասնակցել է Couture տան 51-րդ ցուցադրությանը եւ ուղեկցել Դեմնային 2021 թվականի Met Gala-ին:

Սակայն նրա կապերը նորաձեւության տան հետ առանց սկանդալների չեն անցել։ 2022 թվականին Քարդաշյանը, ինչպես շատ ուրիշներ, հայտարարել է, որ «վերանայում» է իր հարաբերությունները ապրանքանիշի հետ՝ դրա գովազդային արշավների շուրջ հակասությունների ֆոնին:

Քիմից բացի վերջերս բրենդի դեսպան է դարձել նաեւ Նիկոլ Քիդմանը։