Լրահոս

Սիրուշոյի եւ Անդրեի պատահական հանդիպումը Նյու Յորքում




Երգիչներ Սիրուշոն եւ Անդրեն պատահական հանդիպում են ունեցել Նյու Յորքում։ Երգչուհին կադրերով կիսվել է ինստագրամյան Story բաժնում։



«Լրիվ պատահական՝ նույն ժամանակ Նյու Յորքում»,-գրել է Սիրուշոն։



Երգչուհին օրերս է տեղեկացրել, որ Նյու Յորքում է․ «Բարի լույս Նյու Յորքից։ 5 օրով եմ Միացյալ Նահանգներում ու պետք է հասցնենք այցելել PreGomesh-ի գործընկեր խանութներին, պատրաստվենք փետրվարին կայանալիք fashion week-ին եւ այլն»,-ինստագրամյան հրապարակմանը կից նշել էր Սիրուշոն։