Լրահոս

«Слово пацана»-ից հայտնի դերասանը ներառվել է Ուկրաինայի «սև ցուցակում»




«Слово пацана. Кровь на асфальте» ֆիլմի դերասան Նիկիտա Կոլոգրիվիին մտցրել են ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազա։ Հայտնում է EADaily-ն:

Դերասանին տվյալների բազայում ընդգրկելու պատճառներն են՝ «հարձակում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա», աջակցություն Ռուսաստանին, «Ուկրաինայի սահմանների միտումնավոր խախտում»՝ կապված «Черная весна» սերիալի Ղրիմում կատարված նկարահանումների հետ։

Դերասանը «սև ցուցակում» ներառվել է անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին։ Նրա նախկին կնոջը ՝ դերասանուհի Ալեքսանդրինա Պիտիրիմովայի տվյալները ևս ներառել են ցուցակում։

Նշենք, որ դերասան Նիկիտա Կոլոգրիվին «Слово пацана. Кровь на асфальте» սերիալում
մարմնավորել է Կաշեյի կերպարը: