Լրահոս

Պոռնոդերասանուհուն եւ նրա ընկերոջը մահացած են գտել իրենց տանը




44 տարեկանում մահացել է մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհի Ջեսսի Ջեյնը, հայտնում է Deadline-ը։ Ջեյնին ոստիկանները մահացած են գտել իր ընկերոջ հետ՝ Օկլահոմայի իրենց տանը:

Ոստիկանները զույգին հայտնաբերել են առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Ենթադրվում է, որ մահվան պատճառը կարող էր լինել թմրամիջոցների գերդոզավորումը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը պարզել է զույգի ինքնությունը։ KOCO TV-ն նշում է, որ դեպքի վայրից նյութերը ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։

Ջեյնի կարիերան մեծահասակների ֆիլմերի ոլորտում սկսվել է 2002 թվականին եւ տեւել 15 տարի, մինչեւ 2017 թ-ը, երբ նա պաշտոնապես «թոշակի անցավ»։