Լրահոս

«Տանը մենակ» ֆիլմի աստղ Դեվին Ռեթրեյը հոսպիտալացվել է «ծայրահեղ ծանր վիճակում»




«Տանը մենակ» ֆիլմի աստղ Դեվին Ռեթրեյը հոսպիտալացվել է «ծայրահեղ ծանր վիճակում», ինչի հետեւանքով հարձակման գործով դատական նիստը հետաձգվել է։

Դերասանն ավելի հայտնի է Բազզ Մաքալիստերի դերով «Տանը մենակ» եւ «Տանը մենակ 2» ֆիլմերում։ Բազզը Քեվին Մաքալիստերի ավագ եղբայրն էր, ում դերը կատարել է Մակոլեյ Կալկինը։

Ռեթրեյը մեղադրվել է 2021 թ․ դեկտեմբերին հյուրանոցի համարում իր ընկերուհուն խեղդելու փորձի մեջ։ Նա նաեւ մեղադրվում է բռնցքով նրա դեմքին հարվածելու մեջ այն բանից հետո, երբ կինը կծել է նրա ձեռքը՝ ազատվելու փորձերով։

Ռեթրեյ Սքոթթ Ադամսի փաստաբանը հայտնել է, որ նա հոսպիտալացվել է սրտի խնդիրների պատճառով եւ տեղափոխվել ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Համաձայն դերասանի հարազատներից մեկի՝ Ռեթրեյն արդեն դուրս է գրվել։

«Տանը մենակ» ֆիլմի դերասանը հերքում է, որ ծեծի է ենթարկել եւ խեղդել կնոջը։