Լրահոս

Արուս Կավկազն իրա լեշերը անընդհատ ի ցույց դնելով՝ չխոսեց Արցախի և 44-օրյայի մասին. Արա Ղազարյանի անդրադարձը




Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը իրենց «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում անդրադառնում են իրենց և հանրությանը հուզող մի շարք թեմաների։Հաղորդավարները հրապարակել են այս տարվա առաջին թողարկումը, որի ընթացքում խոսել են տարբեր թեմաների մասին։

Արա Ղազարյանը նշեց, որ իրեն ինստագրամյան էջում միշտ գրում են այն մասին, որ հաղորդման շրջանակներում նրանք անդրադառնան Բլոգեր Արուսյա Կավկազին։

Մհերը սկսեց խոսքը բլոգերի մասին.

«Իհարկե, Արուս Կավկազի գործունեության հետ կապված կարող եմ միայն ասել, որ երբ դա միային բլոգոսվեռայում էր, այսինքն՝ ինստագրամում ես ինքս էլ նրան հետևում էի և ինձ հետաքրքիր էր, մի փոքր ֆրիկային էր, բայց դրանք դրական էներգիա փոխանցող մի քանի րոպեներ էին ,բայց երբ նրա հայտնիությունը դուրս եկավ ինստագրամի սահմաններից, ինձ թվում ա էդտեղ ևս մեկ անգամ երևում ա մեր ազգի ոչ ադեկվատ լինելը։
Երբ նրան մեծարում են, ամենատարբեր կենտրոնական հեռուստալիքներից հրավիրում առավոտյան ծրագրին մասնակցելու, երբ տարբեր օլիգարխի կանայք միջոցառումներ են կազմակերպում նրա համար և պարզապես նրան պաշտամունքի առարկա են դարձնում դա աբսուրդ է։
Բայց դա էլ ավելի աբսուրդ դարձավ, երբ օրեր առաջ տիկին Արուսը՝ ում ի դեպ բավականին հարգանքով եմ վերաբերվում ու կարծում եմ, որ խնդիրը իր մեջ չի, այլ հասարակության, որովհետև ում էլ էդպես վերաբերվեն բոլորն էլ կողմ կլինեն ու քչերը ադեկվատություն կունենան հասկանալու համար, որ էդ վերաբերմունքին արժանի չի իրենց գործունեությունը, և տիկին Արուսը թողարկեց երգ»:

Մհերի խոսքին եկավ լրացնելու Արան.

«Ես ասեմ, որ ինձ չզարմացրեց այս կնոջ երգ թողարկելը, որովհետև ինքը ինստագրամյան ֆրիկի կերպար ա վերցրել ու դա շատ հարմար ա՝ ինչպես գիտենք խանութներ ունի և կարծեմ Պիտիգորսկումա ապրում, շուկայում էլ ունեն մեծ բաժին, որտեղ առևտուրը եռում ա ու տիկինը ձևը գտել ա՝ իր վատ ռուսերենով հանրաճանաչա ռուս համայնքի մոտ և իրեն գժի տեղ դնելով վանքի հավերն ա ուտում ու լավա անում ա։