Լրահոս

Մահացել է բրազիլական «Կլոն» սերիալի հայտնի դերասանուհին




78 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին, հայտնում է Splash-ը՝ հղում անելով աստղի լավագույն ընկերներից մեկին՝ Մարկոս ​​Կարուզոյին։

Դերասանուհին հայտնի է բրազիլական «Կլոն» կուլտային հեռուստասերիալում իր դերով։ Մարտինին մարմնավորել է Զորայդեին՝ գլխավոր հերոսուհու մշտական ​​օգնականին։

O Globo թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Մարտինին տառապում էր թոքերի քաղցկեղով։

Դերասանուհու հեռուստատեսային կարիերան սկսվել է 1966 թվականից։ Մի քանի էպիզոդիկ դերերից հետո Մարտինին խաղացել է Թեոդորա Աբդալին՝ 1987 թ-ի «Սասսարիկանդո» ֆիլմում: