Լրահոս

Էվա Խաչատրյանի՝ նոր ֆոտոշարքը



Էվա Խաչատրյանն արդեն Երեւանում է, բայց շարունակում է «երանություն» առաջացնել արեւի, ծովի ու ջերմության սիրահար իր հետեւորդների շրջանում՝ հրապարակելով Եգիպտոսում արված տաքուկ կադրերն ու ցուցադրելով արեւայրուքը։ Դերասանուհին Եգիպտոսում նկարահանվում էր «Հոպարի գանձերը» սիթքոմում։

 


Instagram-ում հրապարակած նոր ֆոտոշարքում Էվան լողազգեստով է, նա կեցվածք է ընդունել լողավազանից։ Դերասանուհին ցուցադրել է հրաշալի մարզավիճակում գտնվող իր մարմինն ու ընդգծել թարմ արեւայրուքը՝ սպիտակ լողազգեստի ընտրությամբ։ Էվան իր կերպարն ամբողջացրել է ոտքերին, ձեռքերին, պարանոցին ու ականջներին փայլող զարդերով։ 

«Ես կհետեւեմ արեւին»,-հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին։