Լրահոս

Աստղագուշակ՝ փետրվարի 8-ի համար




ԽՈՅԵՐ

Եթե ​​դեռ ամուրի եք, ապա այսօր անպայման կհայտնվեք ուշադրության կենտրոնում։ Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, ավելի շատ ինքնավստահությունն է։

ՑԼԵՐ

Ցուլին հակառակ սեռի հետ շփվելու համար չի բավարարում խիզախությունը, բացի այդ, դուք չափազանց մեծ պահանջներ եք դնում ձեր սիրելի էակի վրա, որտեղ նույնիսկ ամենաչնչին կենսագրական փաստը ձեզանից չի վրիպի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր ցանկացած պատահական հայացք կընկալվի որպես ակնարկ: Միայն ձեզնից է կախված, թե որքան շուտ կհայտնվեք ռոմանտիկ ժամադրության կիզակետում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրային հարաբերություններն ամրապնդելու կամ նախկին կիրքը նորից արթնացնելու համար մոտ ապագայում պետք է միասին մեկնեք ճամփորդության։ Ձեր զգացմունքները կսրվեն, ձեր նախկին կիրքը կվերադառնա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այս ժամանակահատվածում Առյուծները պետք է վերահսկեն իրենց եւ իրենց մտերիմների առողջությունը: Հակառակ դեպքում, գուցե, նյարդային դրսեւորումները դառնան սիրելիի հետ հարաբերությունների խզման հետեւանք։

ԿՈՒՅՍԵՐ

Այժմ Կույսերին բարդ շրջան է սպասվում սիրելիի հետ հարաբերություններում։ Կոնկրետ պատճառ չկա՝ ֆինանսական խնդիրներ, կուտակված դժգոհություններ եւ խանդ․․․

ԿՇԵՌՔՆԵՐ

Երեկոյան ձեզ ռոմանտիկ ծանոթություն է սպասվում, որը սահուն կվերածվի ժամադրության, եւ ձեր կյանքը նոր իմաստ կստանա։

ԿԱՐԻՃՆԵՐ

Զրուցեք, նոր ընկերներ ձեռք բերեք: Մի կորցրեք ձեր ռոմանտիկ ոգին, դուք կկարողանաք զգալ անսահման երջանկություն։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Անպայման կազմակերպեք ինչ-որ անակնկալ, օրինակ՝ ժամադրություն․ դուք այնքան քիչ ժամանակ եք անցկացնում միասին, որ պարզապես անհրաժեշտ է ցնցել ձեր զգացմունքները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրներին սպասվում են ներդաշնակ հարաբերություններ եւ լավ նորություններ, որոնք միայն դրական հույզեր կբերեն ձեր ընտանիքին։ Շատ ժամանակ տրամադրեք ձեր երեխաներին, օգնեք նրանց հաղթահարել սովորելու դժվարությունները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Պետք է միասին ինչ-որ տեղ ուղեւորություն ծրագրեք, հիանալի ժամանակ կանցկացնեք, հեռվից նայեք ձեր խնդիրներին, եւ դրանք աննշան ու հեշտությամբ լուծելի կթվան։

ՁԿՆԵՐ

Փորձեք լսել ձեր սիրելիին եւ հասկանալ՝ արդյոք դուք, իսկապե՞ս, ինչ-որ բան սխալ եք անում: Աշխատեք առավելագույն անձնական ժամանակ տրամադրել ձեր հարաբերություններին, աշխատանքային խնդիրներ չներառեք դրանց մեջ։