Լրահոս

Բաբիչի սիրելիի՝ բլոգեր Անյա Պոկրովի հայկական պարը՝ Արտաշ Ասատրյանի հայտնի երգի ներքո




Ռուս բլոգեր Անյա Պոկրովը, կարծես, կարոտել է Երեւանը։ Նա այդ մասին խոստովանել է TikTok-ում արված հրապարակման մեջ։ Հայազգի բլոգեր Արթուր Բաբիչի սիրելին, որը բազմիցս եղել է Հայաստանում, իր ավելի քան 18 միլիոնանոց լսարանի համար տեղադրել է տեսանյութ, որում պարում է Արտաշ Ասատրյանի հայտնի՝ «Ալիսա» երգի ներքո։

Պոկրովը փորձել է հնարավորինս լավ ընդօրինակել հայկական պարային շարժումները, ինչով արժանացել է հայ լսարանի «բուռն ծափահարություններին»։

«Ուզում եմ Երեւան գնալ»,-հոլովակին կից գրել է բլոգերը։ Իսկ հետեւորդները նշել են, որ սիրով կսպասեն նրան։