Լրահոս

Քիմ Քարդաշյանը հանդիպում է Օդել Բեքհեմի հետ




Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ունի նոր սիրավեպ:Ինչպես հայտնում է PEOPLE-ը, 43-ամյա Քիմը և 31-ամյա ֆուտբոլիստ Օդել Բեքհեմը հանդիպում են՝ չշտապելով հանրայնացնել իրենց հարաբերությունները:

Ինչպես հայտնի է Քլոե Քարդաշյանը 2016 թվականին կարճ ժամանակով հանդիպել է Օդելի հետ։ Օդելը 2021 թվականին նաև համագործակցել է Քիմի կրտսեր քրոջ՝ Քենդալ Ջենների հետ՝ Moon ատամի մածուկի արշավի շուրջ:

Նշենք, որ անցյալ շաբաթ Քիմն ու Օդելը հայտնվեցին «Գրեմմիից» առաջ կազմակերպված երեկույթին, և TMZ-ը հայտարարեց, որ նրանք սիրավեպ ունեն: