,,Եվրատեսիլ-2017,,-ին Հայաստանը կներկայացնի Արծվիկ Հարությունյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

,,Եվրատեսիլ-2017,,-ին Հայաստանը կներկայացնի Արծվիկ Հարությունյանը


Արծվիկի հաղթանակով ավարտվեց Հանրային հեռուստաընկերության ,,Դեպի եվրատեսիլ,, նախագիծը: Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ sms քվեարկության միասնական արդյունքներով` Արծվիկն արժանացավ առավելագույն միավորների եւ հնարավորություն ստացավ Հայաստանը ներկայացնելու եվրոպական ամենահայտնի երգի մրցույթում` ,,Եվրատեսիլ,,-ում այս մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքից:

Եզրափակիչ փուլի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էին` երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանը /Ռուսաստան/, կոմպոզիտոր-դաշնակահար Արթուր Ահարոնյանը (Ֆրանսիա), օպերային երգչուհի Անաիս Հեղոյանը/Միացյալ Թագավորություն/, երաժիշտ, կոմպոզիտոր Կարեն Ասատրյանը /Ավստրիա/, ռեժիսոր-խորեոգրաֆ Արթուր Գուրունլյանը /Միացյալ Թագավորություն/, երգչուհի Իսկուհի Աբալյանը /Բելառուս/, ջազ-էթնո-փոփ երգչուհի Ռիտա Մովսեսյանը /Ավստրիա/:

,,Եվրատեսիլ-2017,,-ը կկայանա Կիեւում, իսկ մինչ այդ մրցույթին մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ: Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, կարող է լինել ցանկացած լեզվով, ցանկացած ժանրի եւ պետք է նախկինում հրապարակված չլինի:

Երգն անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հունվարի 30-ը` ուղարկելով այն selection@armtv.com էլեկտրոնային հասցեին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում: